Սույնով հայտնում եմ, որ «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, չնայած իմ բանավոր ու գրավոր մի քանի առաջարկներին՝ հանդիպելու և հիմնադրամի գործունեության հետ կապված որոշ խնդրահարույց հարցեր համատեղ քննարկելու համար, այդուհանդերձ այդ առաջարկներն անպատասխան թողնելով, տակավին որևէ սպառիչ պատասխան չի տվել վերջին երկու ամիսներին բարձրաձայնված իմ գրավոր հարցադրումներին։
Երբ ասում եմ՝ նիկոլին ծնողը նախկինում եղած անարդարությունն էր ու հանցավոր միջավայրը, դա չի նշանակում, որ առաջին անելիքը այս պահին նիկոլին հեռացնելը չէ։
Հերթական «փորձագետի» «փորձագիտական եզրակացությունը» կարդացի` «Տիգրանաշենը տալիս ենք Ադրբեջանին, ճանապարհ չենք ունենում դեպի Սյունիք, Իրան», «Սոֆուլու» /Բարխուդարլուն, Վերին Ոսկեպարը տալիս ենք, ճանապարհ չենք ունենում դեպի Վրաստան»:
Էսօր սկսված կոնֆլիկտի մեջ մի այլ վատ բան էլ կա մեզ համար։ Մեր խնդիրները, ցեղասպանությունը, 120.000 մարդու ճակատագիրը, հազարավոր զոհվածները մղվեցին հետին պլան՝ թե՛ քաղաքական էլիտաների համար, թե՛ մեդիայի, հատկապես՝ արևմտյան։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...